ԱՊՊԱ ոլորտի փոփոխությունները դրական են. Կ Չիլինգարյան
Սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ ոլորտում գործող փոփոխությունների նոր փաթեթը դրական առաջխաղացում է,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: «Մինչ այս նախատեսված էր, որ մինչև 50 հազար դրամի գույքային պահանջներով դեպքերը վարորդները կարող են ձևակերպել ինքնուրույն: Սեպտեմբերի 1-ից այդ շեմը բարձրացվել է 100 հազարի, ինչ ավելի ճիշտ է»,-նշեց նա: Ըստ Չիլինգարյանի՝ շեմը բարձրացվեց այն պատճառով, որ հիմնականում արտասհմանյան մակնիշի ավտոմեքենաներ են և դրանց անգամ մի քերծվածքը 50 հազարից ավելի թանկ է արժենում. «50 հազարի դեպքում արձագանքը այն չեղավ, ինչ որ սպասում էին, դրա համար որոշեցին շեմը բարձրացնել: Կարծում եմ՝ սա ճիշտ որոշում է»: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը հավելեց, որ տվյալ իրավիճակում հայտնված վարորդները պետք է երեք կողմից լուսանկարեն ավտոմեքենաները և ուղարկեն գործակալներին: