Մեր գործընկերներն են

Եղեք տեղեկացված ԱՊՊԱ ոլորտում

Ընդհանուր Դրույթներ

Կազմակերպությունը գործում է ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և կանոնադրության հիման վրա:

Կազմակերպության գործունեության սկզբունքներն են` օրինականությունը, կամավորությունը,

իրահավասարությունը, ինքնակառավարումը և հրապարակայնությունը:

Կազմակերպությունը գործում է ՀՀ ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների

օրենսդրությանը համապատասխան:

Կազմակերպության հայերեն լրիվ անվանումն է` «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ:

1/5

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպությունը ոչ առևտրային կազմակերպություն է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա օրենքով սահմանված կարգով միավորվել են ֆիզիկական անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր և ոչ նյութական այլ 

պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակության առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն 

իրականացնելու նպատակներով:

 

Կազմակերպությունը հիմնադրվել է 2013 թ. նոյեմբերի 25 – ին, գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 2013 թ. դեկտեմբերի 9 – ին:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ 

 

Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են` ՀՀ օրենսդրության սահմանված կարգով. 

 

  • նպաստել Հայաստանում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, 

  • նպաստել բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը, 

  • կազմակերպել հասարակական կարծիքի ուսումնասիրություն, 

  • Իրականացնել իրավական, բնապահպանական, կրթական և այլ հանրային նշանակության ծրագրեր,

  • նպաստել արտադրվող  և սպառողներին  առաջարկվող պարենային և  ոչ պարենային ապրանքների տեսականու և 

  • որակի մասին անկողմնակալ տեղեկատվությամբ ապահովմանը,

  • նպաստել սպառողների իրավունքների պաշտպանությունն ապահովող օրենսդրական դաշտի կատարելագործմանը,

Կազմակերպության գտնվելու վայրն է`

ՀՀ, ք. Երևան, Ա. Հովհաննիսյան 12

Սպառողների խորհրդատվության կենտրոն

Հասարակական կազմակերպություն

© 2016 by GreenTech

  • Black Facebook Icon
  • Black Twitter Icon
  • Black LinkedIn Icon