Ընդհանուր Դրույթներ
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ`
Կազմակերպություն) ոչ առևտրային կազմակերպություն է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա
օրենքով սահմանված կարգով միավորվել են ֆիզիկական անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր և ոչ նյութական այլ
պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակության
առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն
իրականացնելու նպատակներով:
Կազմակերպությունը հիմնադրվել է 2013 թ. նոյեմբերի 25 – ին, գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց
պետական ռեգիստրի կողմից 2013 թ. դեկտեմբերի 9 – ին:
Կազմակերպությունը գործում է ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և կանոնադրության հիման
վրա:
Կազմակերպության գործունեության սկզբունքներն են. օրինականությունը, կամավորությունը, իրահավասարությունը, ինքնակառավարումը և հրապարակայնությունը:
Կազմակերպությունը գործում է ՀՀ ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Կազմակերպության հայերեն լրիվ անվանումն է` «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ:
Կազմակերպության ռուսերեն լրիվ անվանումն է` «КОНСУЛЬТАЦИОННЫЙ ЦЕНТР ПОТРЕБИТЕЛЕЙ» ОБЩЕСТВЕННАЯ ОРГАНИЗАЦИЯ
Կազմակերպության անգլերեն լրիվ անվանումն է` “CONSUMERS` CONSULTING CENTER” NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կազմակերպության գտնվելու վայրն է` ՀՀ, ք. Երևան, Ա. Հովհաննիսյան 12
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Նպաստել Հայաստանում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը
Նպաստել բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը
Կազմակերպել հասարակական կարծիքի ուսումնասիրություն
Իրականացնել իրավական, բնապահպանական, կրթական և այլ հանրային նշանակության ծրագրեր
Նպաստել արտադրվող և սպառողներին առաջարկվող պարենային և ոչ պարենային ապրանքների տեսականու և որակի մասին անկողմնակալ տեղեկատվությամբ ապահովմանը
Նպաստել սպառողների իրավունքների պաշտպանությունն ապահովող օրենսդրական դաշտի կատարելագործմանը
Աջակցել ապրանքների և ծառայությունների անկախ փորձաքննության կազմակերպմանը
Աջակցել մրցույթների, ցուցահանդեսների, քննարկումների կազմակերպմանը
Դասընթացների, սեմինարների և խորհրդատվությունների միջոցով կազմակերպել սպառողների իրավական, ապրանքագիտական և տեղեկատվական օգնություն
Ներկայացնել և պաշտպանել Կազմակերպության անդամների իրավունքներն ու օրինական շահերը
Համագործակցել Հայաստանի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչպես նաև տեղական և օտարերկրյա կազմակերպությունների, միավորումների և միջազգային կառույցների հետ: